Ըստ կառավարության որոշման՝ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պետք է լինի պարտադիր: Որոշումը դժգոհություններ է առաջացրել անասնաբույծների շրջանում, որոնք պնդում են, թե կառավարությունն այդ որոշումը կայացրել է՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու:
Նրանք վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացրին կառավարության շենքի մոտ, որոնց հաջորդեցին մարզերում միջպետական ճանապարհների փակումները:
Հարցին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ այսօր որոշվել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կմշակի շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր, մարտի 1-ից կմեկնարկի այն։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային Ժողովում։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում