Արսեն Թորոսյանը՝ Չինաստանից Հայաստան կորոնավիրուսի հնարավոր ներթափանցման մասին

Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան։ Այս մասին կառավարության հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հատուկ վարքագիծ դրսևորելու կարիք չկա։

«Դեռևս սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք։ Խնդրում եմ՝ հետևել մեր կողմից հրապարակվող հաղորդագրություններին»,-նշել է նախարարը։

Թորոսյանը խորհուրդ է տալիս հիվանդ լինելու դեպքում դիմել բժշկի, չշփվել հիվանդների հետ։

«Այս խորհուրդը մշտական է, վիրուսով պայմանավորված չէ»,-նշել է նա։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել