Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝
ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.
ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դտավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանապակման:
Անձանց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների և անձանց համար:
Քրեական դադավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում:
Աղբյուրը` Իրավաբան.net