Երևան քաղաքի բնակիչ Սամվել Ղարիբյանը մեղադրվում է նրանում, որ նա, չհանդիսանալով «Մավա-Իմպուլս» ՍՊԸ-ի աշխատակից, «Մավա-Իմպուլս» ՍՊԸ-ի կողմից վարձակալած Վանտյան 61Ա 2Բ հասցեում գտնվող տարածքում առանց պետական գրանցման 2009թ.-ից մինչև 2010թ. փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` արտադրել և վաճառել է հաց` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս:
Սամվել Ղարիբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net