Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ բաժին բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկին։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Օտարերկրյա քաղաքացի, 32-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ սպիտակ փոշենման զանգված։ Նրա հայտնածով՝ դրանք մեթամֆետամին թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։