Ժամանակավոր օթևան տրամադրելը

Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ անօթևան կամ բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարան ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով:
Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:

Ժամանակավոր օթևանում հաճախորդին տրամադրվում են սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ, սոցիալական, բժշկական, հոգեբանական և իրավական օգնություն, իսկ համարժեք սոցիալական ծառայություններ ստանալը անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է մասնագիտական կազմակերպություններում:

Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անձը կարող է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ժամանակավոր օթևան և ստանալ համապատասխան օգնությունը:

Հ.Գ.
Մեր տվյալներով նշված ժամանակավոր օթևանի բոլոր տեղերը այս պահին զբաղեցված են:
Հետևությունները թողնում ենք ձեզ, հարգելի՛ ընթերցող:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել