Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հաղորդման հիման վրա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության փորձաքրեագիտական և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում, հունվարի 17-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում հերթական անգամ տղամարդուց փող վերցնելուց հետո 37-ամյա կինը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց շորթած 288․000 դրամը։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։