3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը հաշվառումից դուրս եկած կհամարվի

3 տարի Հայաստանի Հանրապետությունում փաստացի չբնակված անձը կհամարվի հաշվառումից դուրս եկած։ Այս մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը․ «Հիմա, եթե անձը փաստացի 3 տարի չի բնակվել ՀՀ-ում, այսինքն՝ 3 տարվա մեջ ամեն տարվա կտրվածքով կեսից ավելին այստեղ չի ապրել (184 օր և ավելի), նա կհամարվի հաշվառումից դուրս եկած»։

Նախագծով նշվում է նաև, որ  Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից կազատվեն:

«Դրանով՝ անկախ նրանից, անձը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ-ում հաշվառում, թե՝ ոչ, եթե փաստացի 3 տարի չի ապրել Հայաստանում և ցանկանում է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող ՝ ներկրել իր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն: Նա կարող են բերել նաև առնվազն 6 ամիս իրեն պատկանող մեկ մեքենա: Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, ամեն մեկի անունով կկարողանն մեքենա ներկրել և յուրանչյուրի համար կգործեն Կառավարության սահմանաչափերը: Կարևոր է, որ այդ մեքենան իրենց անունով որպես սեփականություն գրանցված լինի Հայաստան վերադառնալուց 6 ամիս առաջ»,- ասել է Գաբրիելյանը:

Նշվում է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել