Ազգային ժողովում քննարկում է պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ (դիմացի և ետևի- խմբ.) ունեցող տրանսպորտային միջոցները երթևեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։
Գործող օրենքով՝ տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: