Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ին N 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ կերկարաձգվի ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951 որոշման գործողության ժամկետը և հնարավորություն կտրվի Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Գործողությունը տարածվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: