22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:Օրերս հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հունվարի 17-ին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ակունք գյուղի 22-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված և կռփազենք:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:
Բուսական զանգվածն ու կռփազենքը ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել