ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գույքն ու եկամուտները

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին:

Իրավաբան.net-ը  ներկայացնում է վերջինիս գույքի և եկամուտների հայտարարագրերը:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը 2011 թվականին զբաղեցրել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները  տարեսկզբին կազմել են 8,7 միլիոն դրամ, տարեվերջին՝ 5 միլիոն դրամ:

Եկամուտները կազմել են 2 միլիոն 991 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձերից:

2012 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ:

Գեորգի Կուտոյանը եկամուտ է ստացել մեկ աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմել է 3 միլիոն 424 հազար դրամ:

2013 թվականին եկամուտը կազմել է 3 միլիոն 742 հազար դրամ, 2014-ին՝ 5 միլիոն 243 հազար դրամ:

2015 թավականին դրամական միջոցները նվազել են՝  2 միլիոնից (2,000,000.00) դառնալով 1 միլոն:

Եկամուտը  ստացվել է մեկ աղբյուրից՝ աշխատավաձից, որը կազմել է 6 միլիոն 848 հազար դրամ:

2016 թվականի փետրվարի 12-ին Գեորգի Կուտոյանը նշանակվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Նա  հայտարարագրել է՝

  • Բնակարան( ձեռք է բերվել 2013 թվականին),
  • Ավտոմեքենա MERCEDES-BENZ E 320 4 MATIC,
  • 1 միլիոն դրամ,
  • 2 միլոն 53 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից

Բնակարանը ձեռք է բերվել 2013 թվականին: Բնակարանի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքվել է 2010 թվականին «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում՝ հիփոթեքային վարկավորման միջոցով: Շենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2013թ. և նույն թվականին իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական հայտարարատուի ստորագրության գրանցումը:

2016 թվականի տարեկան հայտարարագրում Գեորգի Կուտոյանը նշել է 2 միլիոն դրամ դրամական միջոց, 9 միլիոն 569 հազար ընդհանուր եկամուտ, որը ստացվել է երեք աշխատավարձից:

2017 թվականին Կուտոյանը ձեռք է բերել 3 միլիոն դրամ արժողությամբ ավտոտնակ, հայտարարագրել է 1 միլիոն դրամ, 8 միլիոն 479 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2018 թվականի մայիսին վերջինս ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր՝

  • Բնակարան,
  • Ավտոտնակ,
  •  MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի ավտոմեքենա,
  • 3 միլիոն 598 հազար դրամ:

 

Դիանա Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել