Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մ.Մելիքյանի և Ն.Բեգլարյանի:
Մ. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ավիացիոն ֆակուլտետի վարչասարքային բաժանմունքի պետ, կոչումով գնդապետ, 2012թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Միմոնյանի աշխատասենյակում ծառայողական պարտականությունները կատարելու ՝ իր դիտողությանը զազրախոսությամբ պատասխանելու կապակցությամբ վիճաբանել է համածառայող` նույն ֆակուլտետի թռչող սարքերի և շարժիչների ամբիոնի ավագ դասախոս, կոչումով փոխգնդապետ Ն. Բեգլարյանի հետ և սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ ձեռքերով հրել վերջինիս կրծքավանդակի շրջանին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով փոխգնդապետ Ն. Բեգլարյանի պատիվն ու արժանապատվությանը։
Ն. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ավիացիոն ֆակուլտետի թռչող սարքերի և շարժիչների ամբիոնի ավագ դասախոս, կոչումով փոխգնդապետ, 2012թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Միմոնյանի աշխատասենյակում, ծառայողական պարտականությունները կատարելու ՝ իրեն դիտողություն անելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ի պատասխան նույն ֆակուլտետի վարժասարքային բաժանմունքի պետ, գնդապետ Մ. Մելիքյանի գործողություններին՝ հայհոյանքներին և հրելուն, սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ ձեռքերով հրել է վերջինիս կրծքավանդակի շրջանին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով գնդապետ Մ. Մելիքյանի պատիվն ու արժանապատվությանը։
Նրանց երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net