ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:
Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:
Նշենք, որ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ քրեական գործը հարուցվել է 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։