Խորվաթիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասինմ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսպիսով, Խորվաթիան դարձել է 18-րդ երկիրը, որն ավարտել է վավերացումը:

Աննա Նաղդալյանը հավելել է, որ Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, ներպետական անհրաժեշտ ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել