Նման դրոշմակնիք հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ այրում է:
Նշենք նաև,որ համաձայն Հայաստնի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 153-րդ հոդվածի՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով՝նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով,կամ ազատազրկմամբ՝երկուսից երեք տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net