ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որում նշվում էր, թե 2019 թվականին բանակում պատմական քիչ մահեր են գրանցվել։

《Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի <պատմական մինիմում է գրանցվել>: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն, բանակում մահերի նվազումը արձանագրել է որպես իր իշխանության նվաճում: Վարչապետը, սակայն հղում չի կատարել աղբյուրին: Ենթադրում եմ, որ ապավինել է դատախազության տվյալներին, որը 2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն ՙ<պատմական> թիվ: Եթե, օրինակ զինծառայողին տանն են հայտնաբերել պարանից կախված, ապա ըստ դատախազության, զինծառայության հետ կապ չունի, իսկ երբևէ բացահայտել են որտեղ փնտրել մահվան պատճառները՝ տանը, թե զորամասում: Իհարկե ոչ: Ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է և բնական է, որ ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է: ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում…: Այսպես են մաքրում բանակը և ոչ թե խորքային բացահայտումներով ու մահվան դեպքերը բացառելով: Ցավալի է, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարն այս խնդիրներին: Հիշեցնեմ, որ 2019-ին բանակում զոհվել են 49 զինծառայողներ, որոնք բոլորն էլ կապ ունեն զինծառայության հետ》-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել