Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում. նախարարությունն իրազեկում է քաղաքացիներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարկության շրջանում իրազեկումներ է իրականացում:

««Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց և ենթադրում է որոշակի պատասխանատվություն և պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ».

Ահա այսպես է սկսվում մեր տեղեկատվական թերթիկներում քաղաքացիներին ուղղված խոսքը, այդ թերթիկները հանձնում ենք հուշարձան-տներում բնակվող քաղաքացիներին` խնդրելով համագործակցել մեզ հետ և օգնել պահպանելու մեր մշակութային ժառանգությունը:

Երևանում մեր առաջին կանգառը Բաղրամյան 8-ն էր, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները:

Նախաձեռնությունը շարունական է լինելու` ընդգրկելով նախարարության աշխատակիցներին և կամավորների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել