Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2020թ. հունվարի 10-ից հունվարի 31-ը ներառյալ, ժամը 09:00-ից 12:00-ն /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում: