Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն կգործուղվի՝ արբիտրաժային գործով լսումներին մասնակցելու նպատակով:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կայանալիք արբիտրաժային գործով լսումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 18-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներ Եղիշե Կիրակոսյանի և Քրիստինե Խանազադյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներ Մինաս Արաբյանի, Վահագն Գրիգորյանի, Տիգրան Մարկոսյանի և Արսեն Չիտչյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա:
4. Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: