Փետրվարի 7-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 500.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Փետրվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Գոռավան գյուղի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 1989 թ. ծնված Արա Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: Հովիկ Ա.-ն և Արա Բ.-ն ձերբակալված են: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net