Հունվարի 2-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ն անչափահաս:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: