Երևանի վարչական շրջաններում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքերի չափերը

Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

Որոշման 13-րդ կետի համաձայն, Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
– Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ,
– Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ (Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ,
– Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ),
– Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
– Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.
– Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 7000 /յոթ հազար/ դրամ),
– Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում`4000 /չորս հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 7000 /յոթ հազար/ դրամ),
– Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/ դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`
– Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ,
– Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),
– Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),
– Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ.

դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ.

ե. դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել