Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
Որոշման 16-րդ կետի համաձայն, Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.
Նույն որոշման 17-րդ կետի համաձայն, Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է`
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/ դրամ.
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ.
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ: