Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 6-րդ ենթակետով և 63-րդ կետով.
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության Կենտրոնի բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հարություն Հարությունյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում։
Ինչպես նաև՝ ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 5-րդ ենթակետով և 63-րդ կետով.
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Հասմիկ Ազատյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող» կոչում։