Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետարանի աշխատակիցներին տրված պարգևավճարներին:
«Լրատվամիջոցների համար.
Քաղաքապետարանում պարգևավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։
Պարգևավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաև այս եռամսյակին։
Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»։