Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ ծառայողական պարտականությունների արդյունավետ և որակյալ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Զաքեյանին տրամադրել է միանվագ դրամական պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:
Դեկտեմբերի 19-ի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և Երևանի վարչական շրջանների ղեկավարները խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:


