Գոռ Ի.-ին հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի օդանավակայանի տեխնիկանան գումարտակի ավտոմոբիլային և էլեկտրագազային վաշտի ավտոմոբիլային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարային, նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, որպես ՀՀ ՊՆ N զորամասի հավաքակայանի օրապահ և, նախապես ծանոթ լինելով կազմված վերակարգի գրաֆիկին՝ չի ներկայացել զորամաս:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայությանն կանոնագրքի պահանջները,2019թ․ փետրվարի 12-ին չի ներկայացել զորամաս և չի ընդունել վերակարգը՝ դրանով իսկ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգործվել է զորամասի հավաքակայանի օրապահի իր պարտականությունների չկատարմամբ։
Գոռ Ի.-ին մեղադրանք է առաջադրվել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: