26 վարորդ տուգանվել է մեքենայից տարբեր իրեր փողոց նետելու համար

 26 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար: Դեկտեմբերի 16-22-ը ՀՀ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա։ 62-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 47, թաղանթապատված դիմապակիով` 56 տրանսպորտային միջոց։

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 16-22-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 144 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 88 մեքենա։ 44-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել