Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել էր մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Վերջինիս խոսքով՝ նա այդ տարիքում անգամ կարողանում է մեքենա վարել, գնումներ կատարել։
Չեքիջյանը նշեց, որ 100 տարեկան դառնալուն իրեն մնաց 9 տարի և դիմելով վարչապետ Փաշինյանին ասաց. «Ասեմ չեք նեղանա չէ՞, մի հատ տուպոյ վարչապետ ունեինք, ասում էր մինչև 101 տարեկան թոշակի չպիտի գնաք»։
Հետո Փաշինյանին հարցրեց հիշո՞ւմ եք, վարչապետը սկզբում չհիշեց, սակայն երբ Չեքիջյանը վարչապետին ավելի մանրամասն ներկայացրեց դեպքը՝ Փաշինյանը արձագանքեց. «Հա, ճիշտ է, հասկացա ինչի մասին է խոսքը»։
Մանրամասները՝ տեսանյութում