Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հանձնաժողովը ուսումնասիրել է «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել․ Հայկ Մարությանն ու «Երկուս ու կեսը»․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով ԶԼՆ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է: 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։