Ժամեր շարունակ լույս չի լինի Երևանում և 4 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքում՝

11:00-17։00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պռոշյան 1-ին նրբանցքի սեփական տները, Դեմիրճյան, Ղափանցյան, Ֆանարջյան, Հասրաթյան փողոցների սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բագրատունյաց պող․ 43 շենքը, թիվ 50 դպրոցը, Արագածի փ․ 26 շենքը, Մայիսի 9-ի փ․ 51 շենքը, Արագածի փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սիսակյան փ. 18Ա շենքը, Ռոստոմյան, Ջանիբեկյան փողոցները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արմավիրի մարզում՝

12։00-16։00 Քարակերտ գյուղը,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ քաղաքի Խուբան, Կանաչ առու, Բոլոր հողեր, Կալեր եւ Ծիրանանոց թաղամասերը մասնակի, Շահումյան, Սպանդարյան փողոցները, Աբովյան քաղաքի Սեւան փ. 4/1, 8 շենքերը, թիվ 4, 6, 8 միկրոշրջանները մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Առինջ, Ջրվեժ գյուղերը մասնակի եւ հարակից բնակիչ-բաժանորդները,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–13։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ գյուղերը, «Սաշիկ Սինանյան», «Արշամ Հովակիմյան» ԱՁ-ները, Գավառ քաղաքի Լճափ մայրուղու ոչ բնակիչ-բաժանորդները, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորները,

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 2-րդ թաղամասը, Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի 1, 2, 3 փողոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել