Դեկտեմբերի 21-ին նոտարական պալատում տեղի ունեցան նախագահի ընտրություններ, որի ընթացքում նախագահ ընտրվեց Լիլիթ Մուրադյանը:
Իրավաբան.net-ը ներկայացնում է նորընտիր նախագահի կենսագրությունը:
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:
1985 թվականից մինչև 1989 թվականը սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ոչ պարենային ապրանքների ապահովագրություն և առևտրի կազմակերպման ֆակուլտետում:
1997 թվականից մինչև 2001 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:
1984 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է ՀՍՍՀ Երքաղսովետի գործկոմի կանաչապատման վարչությունում , որպես բանվորուհի:
1989 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է Հայսպորտապրանքներ մանրամեծածախ միավորումում , որպես ապրանքագետ:
1992 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ Ոստիկանությունում , որպես ավագ տեսուչ:
2013 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար: