Ի՞նչ կենսագրություն ունի դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

2016 թվականի փետրվարի 8-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ուզունյանը ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։

1971 թվականից մինչև 1981 թվականը սովորել է ԵՊՀ պատմության և իրավունքի ֆակուլտետում։

1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1976 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Երևանի մոնտաժային կառավարման վարչությունում՝ որպես մոնտաժող-մասնագետ։

1982 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։

1996 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2004 թվականին նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել