Լևոն Քոչարյանը՝ Սիրուշոյի արվեստի և մշակույթի գործիչների ստորագրահավաքին մասնակցության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո, անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի գործիչների կողմից իրականացված ստորագրահավաքին,  որով  գործիչներ կոչ են անում Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից:

«Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել: Ես ինձ ուղղակի թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ցույց տալ և այդ մարդկանց ավելի անհարմար վիճակի մեջ դնել: Ես նորից շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Իսկ ինչ վերաբերում է կնոջս գործոնին այդ ստորագրահավաքին, կոլեգաներ են բնականաբար եղած կլինի»,- նշել է Լևոն Քոչարյանը:

Խոսելով համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ Լևոն Քոչարյանը երկար զրուցում է ստորագրահավաքին մասնակցած արվեստի ներկայացուցիչների հետ, նա նշել է.  «Տեսանյութը որը տարածվել է համացանցում 2 ամսվա տեսանյութ է: Ինչպես հասկացա սովորկան հեռախոսով նկարված չէ: Ես իմ ընկերների հետ նստած էի տեսա իմ կողմից հարգված Նունե Եսայանին և Ավո Խալաթյանին, մոտեցա նստեցինք: Չեմ հիշում նույնիսկ ինչի մասին ենք խոսել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել