Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի ձերբակալված տնօրեն Լիանա Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախարարության

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն` ապօրինի որդեգրումների գործով ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ այլ տեղեկությունների չի տիրապետում:

«Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ստեփան Մաչյանի կողմից տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ամիսներ առաջ հայտարարվել էր խիստ նկատողություն, որը Լիանա Կարապետյանը բողոքարկում է դատական կարգով»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանից բացի նույն գործի շրջանակներում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը։

Այս մասին կառավարության նիստին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել