Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։
Հուլիսի 3-ին դատարանը, դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը։
Դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Աինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։
Թամոյանը դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան։ Նոյեմբերի 11-ին դատարանը, դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ, որոշել է առաջին ատյանի վճիռը թողնել անփոփոխ։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: