Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման ենթարկեց բաժին։ Նրա մոտ հայտնաբերվեց գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Տեսանյութը՝ ոստիկանության