3-ամյա աղջիկ է մահացել․ նրա մոտ գրիպի A տեսակ՝ H1N1- է հայտնաբերվել․ բժշկական կենտրոն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հայտարարությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել:

«Երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1- է հայտնաբերվել, սակայն չենք կարող պնդել, որ երեխայի մահը դրա հետևանքով է վրա հասել։ Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Աղջնակի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, առաջացել է գլխուղեղի լուրջ խնդիր։

Արդեն վատ վիճակում տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ էլ կոմայի մեջ է ընկել, ինչից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Երեխայի մոտ դիտվել է ջերմային ցնցումներ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, անմիջապես հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին։

Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել