Նախատեսվում է սահմանել կատարողական վարույթում պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով հարցումների իրականացման կարգը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների ձևերը, հարցումների իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է, սահմանել՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը: էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների ձևերը:

Մինչև յուրաքանչյուր մարմնի մասով համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկումը պարտապանի և նրա գույքի հետախուզումն իրականացնելու նպատակով հարցումները կկատարվեն մինչև համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկումը գործող կարգով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման դեպքում ակնկալվում է միասնական ակտով և չափանիշներով սահմանել կատարողական վարույթում պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով հարցումների իրականացման կարգը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել