«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունենում Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ մամուլի ասուլիսը։
Վերջիններս կպատասխանեն հարցին՝ արդյոք Wizz Air բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Հայաստանից։
«Երկու քաղաքաներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու: Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24.99 եվրոյից: Արդեն կարող եք առցանց ամրագրումներ անել»,-նշեց Վենդեն՝ հավելելով, որ այս երկու ուղղությունները 63,000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում:
Ավիաընկերության կայքում դեպի Վիլնյուս ուղղությունը բացված է մարտից: Ասուլիսի ընթացքում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննա և Վիլնյուս չվերթներն իրականացվելու են եկող ապրիլից:

