Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը: Օրինակ, ՌԴ քաղաքացին բնակվում է ՀՀ-ում,որտեղ կազմում է կտակ: Նա կտակում կարող է նշել, որ իր գույքի ժառանգման նկատմամբ պետք է կիրառվի ՌԴ օրենսդրությունը, չնշելու դեպքում՝ մահացածի գույքը (ժառանգությունը) այլ անձանց անցնելու ընթացակարգը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր: Սակայն ձևը չպահպանելը հիմք չէ կտակի կամ դրա վերացման մասին ակտի անվավերության համար, եթե կտակը կամ այն վերացնելու մասին ակտը համապատասխանում են դրանք կազմելու վայրի կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին:
Աղբյուրը`Իրավաբան.net