Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է քաղաքացիներին ճամփորդության մեկնելուց առաջ վերանայել փաստաթղթերը, ստուգել անձնագրի վավերականության ժամկետը:
«Ճամփորդության մեկնողներին հորդորում ենք վերանայել փաստաթղթերը, ստուգել անձնագրի վավերականության ժամկետը, իսկ ոչ բիոմետրիկ անձնագրում` առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը: Սահմանակետում խնդիրներից ու հավելյալ վճարումներից խուսափելու համար կոչ ենք անում նախապես դիմել անձնագրային ծառայություն»,- ասվում է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/www.police.am/videos/2603126823251135/