Կառավարությունը դեկտեմբերի 12-ին որոշում ընդունեց չերկարաձգել օրենքը, որով հնարավորություն էր տրվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում խրախուսական բնույթ ունեցող օրենքի գործողության ժամկետի հետաձգումը, այն նույն պայմաններով , որոնք գործում են օրենքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նշված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է. «Օրենքի երկարացում այլևս չի լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում