Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության հավանությանը կներկայացնի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 782-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Ներսիկի Ղարիբյանին (ծնվ՝ 01.01.2000թ.) տրված տարկետումը՝ Հայաստանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով: