Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը 10.06.2002 թ., համար՝ 29.210.01973, հասցեն՝ ք. Գյումրի խճուղի 18):
Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Իրավական ակտի ընդունման արդյունքում, կազմակերպության լուծարումից հետո, կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող 160 անձի կացարանով ապահովման և խնամքի ծառայությունների պատվիրակումը այլ՝ ոչ պետական կազմակերպության։