Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել. հերքում

Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ:

 

Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: Ակնհայտ է, որ նամակի հեղինակի կամ հեղինակների նպատակը ընտրական գործընթացը վարկաբեկելն է: Հաղորդագրության համաձայն` ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և ում կողմից է նման հանձնարարություն ստացել, / եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է/ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել