Վարկային միջոցների հաշվին կատարվող ԾԻԳ-ի պահպանման ծախսերը կվերանան

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և հիմնարկի կազմում գործող առանձնացված կառույց հանդիսացող «Գյուղական ֆինանսավորման կառույցը» վերակազմավորելու մասին նախագիծը:

Նախատեսվում է «Գյուղական ֆինանսավորման կառույց»  պետական հիմնարկի հետ կապված հիմնադրման լիազորությունները  վերապահել էկոնոմիկայի նախարարությանը:

Ինչպես նաև նախատեսվում է հաստատել  էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կանոնադրությունը:

Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի հունվարի 31-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում կընդգրկվեն  արդարադատության նախարարության,  ֆինանսների նախարարության, պետական գույքի կառավարման կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները.

Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո  օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվիհիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

Կպահովվի  էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի գրանցումը արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում դրա հետ կապված ծախսերը կիրականացվեն  էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի՝

  • Վարկային միջոցների հաշվին կատարվող ԾԻԳ-ի պահպանման ծախսերը կվերանան,
  • Իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետության բարձրացումը, քանի որ առաջարկվող մեխանիզմի դեպքում գործառնական ծախսերը կրճատվելու են էապես,
  • ԳԷՀ և ԳԶՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերի իրականացումը,
  • Շրջանառու ֆոնդերի արդյունավետ կառավարումը,
  • Վարկային պորտֆելի շարունակական աճի ապահովումը,
  • Տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ շահույթի գեներացումը,
  • Սուբսիդավորման ծրագրերի իրականացումը,
  • Պետական պարտքի սպասարկումը,
  • Արտարժութային ռիսկերի կառավարումը,
  • Ճկուն կառավարման և արագ որոշումների կայացման հնարավորություն, որը բխում է առաջարկվող կառուցվածքից (քանի որ նախարարական հիերարխիան բացակայելու է),
  • Դոնորներից նոր ֆինանսավորում ստանալու հնարավորությունը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել