Ի՞նչ է անհատական տվյալը

Անհատական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալն է այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը:

 

Մշակողի տնօրինության տակ գտնվող անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այսինքն՝ տեղեկատվություն, որի մատչելիությունը սահմանափակված է օրենքով:

 

Արգելվում է սահմանափակել`

 

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների գործունեությանը, տնտեսական իրադրությանը, բնակչության կարիքներին, շրջակա միջավայրին, սանիտարահամաճարակային իրավիճակին, ժողովրդագրությանը վերաբերող` պետական և համայնքների բյուջեների հաշվին վարվող, ապանձնավորված անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների մատչելիությունը.

 

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կողմից ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող գրադարանային և արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում կամ անհրաժեշտ են քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրականացման կամ պարտականությունների կատարման համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել