Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը հայտնում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը ընտանիքում բռնության դեպքեր են եղել։
«Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։
Մտածելու թեմա է, թե քանի երեխա է տուժել – ականատես եղել այդ բռնություններին!
Նրանք ապրում են մեր կողքին` մեր աղջիկներն են, քույրերն են, մայրերն ու տատիկներն են!
ԱՐԴՅՈ՞Ք մենք հասարակություն ենք, որը կարող է արդարացնել թեկուզև ՄԵԿ բռնության դեպք,- վստահաբար՝ ՈՉ»,-նշվում է հայտարարության մեջ։